Յուրաքանչյուր հանդիպում ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանի հետ, ուրախություն եւ բերկրանք է պատճառում հանդիսատեսին:
Երբ նա բեմում է` շուրջը տոն, երջանկություն եւ գեղեցկություն է տիրում:
Նրան սիրում է նաեւ սփյուռքահայ հանդիսատեսը ու միշտ նոր հանդիպման սպասում, որը կկայանա տաղանդավոր դերասանուհու ստեղծած Պամելայի շատ հետաքրքիր կերպարով ‹‹Գիշերային խրախճանք›› ներկայացման մեջ:
Ժ. Ավետիսյանը ճանաչված արվեստագետ է նաեւ ասմունքի ասպարեզում, հատկապես` հայ դասական եւ ժամանակակից պոեզիայի լավագույն գործերի կատարումներով: