ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔ
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
 

Հեղինակ` ՌԵՅ ԿՈՒՆԻ
Կատակերգություն 2 գործողությամբ
Բեմադրությունը և բեմանկարչությունը ` ՀՀ ժողովրդական արտիստ
ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ
 
Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2004թ մարտի 27-ին
Նկարիչ` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երաժշտական ձևավորումը ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ
Պարերը` ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
 
Հարգարժան քաղաքական գործիչ, վարչապետի օգնական սըր Ուիլին, ժամադրության է հրավիրել երիտասրդ գեղեցկուհի Ջեյնին, որն ամուսնացած է: Սակայն ժամադրությունը տագնապալի է այն պատճառով, որ գեղեցկուհին ընդդիմադիր կուսակցության առաջնորդի քարտուղարուհին է և ունի խանդոտ ամուսին: Գլխավոր հերոսուհուն` ՈՒիլին թվում է, որ ամեն նախազգուշություն ձեռք է առնված և ժամադրությունը տեղի կունենա առանց խանգարող հանգամանքների,գաղտնի, լոնդոնյան շքեղ հյուրանոցներից մեկում:
Սակայն,ավաղ, հյուրանոցային համարը թվագրված է 13 նշանով,և հավանաբար թյուրիմացությունների,որ խառնաշփոթի ողջ հեղեղն սկսվում է հենց այդ թվնշանի պատճառով, հեղեղ, որն էլ, ի վերջո, առնելով Սըր Ուիլին իր շրջապտույտի մեջ թույլ չի տալիս նրան, իրականացնել իր հանդիպումը սիրուհու հետ: Այդ խառնաշփոթի մյուս մասնակիցներն են `կառավարիչը, որը պատեհանպատեհ համար է մտնում, բանսարկու և ամեն տեղ քիթը խոթող մատուցողը, տարօրինակ սպասուհին և շուտ-շուտ համար ներխուժող Ջեյնի խանդոտ ամուսին` Ռոնին: Ինչպե՞ս թաքցնել դիակը, ինչպե՞ս խուսափել հետագա անխուսափելի բարդացումներից, որոնք հիմնավորապես կխորտակեն ՈՒիլլի կարիերան և Ջեյնի ընտանեկան երջանկությունը: Ահա մի խնդիր, որը դառնում է այդ երկուսի գլխավոր մտահոգությունը: Օգնության է հասնում սըր ՈՒիլիի քարտուղարը` Ջորջ Փիկդենը:
Առաջին հայացքից` մամայի բալիկ թվացող Ջորջը,գործողությունների ընթացքում ցուցաբերում է անհավատալի հնարամտություն: Մեկը մյուսին են հաջորդում կատագերկաան սուր և հետաքրքիր իրավիճակներ:
Առաջին անակնկալ. դիակը վերակենդանանում է և մենք հասկանում ենք, որ նա այն խուզարկուն է, որին վարձել է Ջեյնի խանդոտ ամուսինը` Ռոնին, կնոջը հետևելու համար: Տեղի է ունենում հաջորդ անակնկալը. արդեն վերակենդանացած ‹‹դիակը›› նրան չի ճանաչում, որովհետև կորցրել է հիշողությունը: Երրորդ իրավիճակն ավելի է սրվում, երբ գալիս են սըր Ուիլիի սիրառատ տիկինը և քնքուշ, բայց կրքոտ գթության քույրը:
ԴԵՐԵՐՈՒՄ
Ռիչարդ ՈՒիլլի` ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Ջորջ Պիգդեն` ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
Ջեյն` ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ռոննի` ՍԱՄՎԵԼ ՓԻԼՈՅԱՆ
Կառավարիչ` ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ
Մատուցող` ԿԱՐԵՆ ՋՀԱՆԳԻՐՈՎ
Պամելլա` ՀՀ ժողովրդական արտիստուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գլեդիս` ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մարիա` ԱՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Դեդեկտիվ` ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ
 
 

 
Գլխավոր էջ