ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
 

Հեղինակ` ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

Դրամա 2 գործողությամբ
Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ
 
Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1999թ մարտի 27-ին
Ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ ԵՎԳԵՆԻ ՍՈՖՐՈՆՈՎԻ
Զգեստների նկարիչ` ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Խորեոգրաֆ և երաժշտական ձևավորող`
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ
 
Հազարամյակ Մը Մեզմե Առաջ
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը:
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին: Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց:
Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը` Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք:
Աբեղան մոլորված է: Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և ‹‹հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան››: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրուն, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել:
Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ կեղեցին նվիրված է իր` Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու` Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ:
Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն` քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը` ազատ հոգու և ազատ մտքի հիմքով:
Սակայն զուր են վանահոր ջանքերը: Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին` գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը:
Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ, որի ‹‹Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները` իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս››:
 
ԴԵՐԵՐՈՒՄ
Վանահայր` ՀՀ ժող.արտիստ ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
ՀՀ վաստ. արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Աբեղա` ՀՀ վաստ. արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Իշխանուհի` ԽՍՀՄ ժող. արտիստուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
ՀՀ վաստ. արտիստ ուհի ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Սեդա` ՀՀ վաստ. արտիստուհի ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ
Իշխան` ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆ
Կույր վանական` ՀՀ վաստ. արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
Ճերմակավոր` ՍԱՄՎԵԼ ՓԻԼՈՅԱՆ
Ճգնավոր` ՀՀ վաստ. արտիստ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ծեր վանական` ԿԱՐԵՆ ՋՀԱՆԳԻՐՈՎ
Սիմոն վանական` ՀՀ վաստիստ արտիստ ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ադամ վանական` ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ
Զաքարիա վանական` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ
Մովսես վանական` ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ղազար վանական` ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դավիթ վանական` ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Վարդապետ` ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ
 

 
Գլխավոր էջ