 |
|
 |
| ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային թատերական փառատոնների դափնեկիր, ‹‹Մովսես Խորենացու›› մեդալակիր:
Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը մեծ հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Պարսկաստան:
Հատկապես Շահվերդյանին մեծ համբավ եւ ճանաչում բերեցին նրա բեմադրած Չեխովի ‹‹Երեք քույր›› եւ ‹‹Բալի այգին››, Լերմոնտովի ‹‹Դիմակահանդես››, Օստրովսկու ‹‹Անմեղ մեղավորներ››, Շեքսպիրի ‹‹Ռիչարդ երկրորդ››, Շիրվանզադեի ‹‹Քաոս››, ‹‹Ավե Մարիա›› երաժշտական միստերիան եւ այլ ներկայացումներ:
Լոս-Անջելեսում ականավոր բեմադրիչը կներկայացնի իր բեմադրած Լեւոն Շանթի ‹‹Հին աստվածներ›› դրաման, որի համար նա արժանացել է ‹‹Արտավազդ›› եւ ‹‹Վահագն›› մրցանակներին, անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի ‹‹Գիշերային խրախճանք›› կոմեդիան եւ կներկայանա իր տաղանդավոր դերասանախմբով, որը չժխտելով անցյալի փառավոր ժառանգությունը, այսօր ընթանում է ժամանակակից թատրոնի նոր չափումներով: |
|
|
|
 |
 |
| ՀՐԱՉՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ |
Հրաչյա Ռոբերտի Ղազարյանը ծնվել է 1942թ-ի մայիսի 11-ին, Թբիլիսի քաղաքում:
Հետագայում տեղափոխվել է Երևան և միջնակարգ կրթությունը ստացել է Դերժինսկու անվ. դպրոցում:
1964թ-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և հետագայում ռեժիսոուրայի բաժինները: Դիպլոմային աշխատանքն է ‹‹Մեդեա›› ներկայացումը` Դրամատիկական թատրոնում:
Իր ստեղծագործական կենսագրության ընթացքում բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել Գյումրիի Դրամատիկական թատրոնում` ‹‹Ռոմեո-Ջուլետ››, ‹‹Խավարը››, ինչպես նաև Գ. Սունդուկյանի և Երիտասարդական թատրոններում:
Նրանցից են` Ա. Չեխովի ‹‹Քեռի Վանյա››, Մայակովսկու ‹‹Պլակատի փշոտ լեզվով››, Սաստրեի ‹‹Վիլհելմ Թելի թախծոտ աչքերը››, Բաուերի ‹‹Դեպք Մետրոյում››, Օլբիի ‹‹Սեր, փող, սատանա››, ‹‹Մեծամոլը›› որոնք դարձել են ստեղծագործական լուրջ նվաճումներ` արժանանալով մասնագետների և հանդիսատեսի բարձր գնահատականներին:
Հրաչյա Ղազարյանը ոչ միայն բեմադրիչ է,այլ նաև թատրոնի շինարար: Նրա համառ ջանքերի և ստեղծագործական անմնացորդ նվիրումի շնորհիվ 1978թ-ին հիմնադրվեց և բացվեց Երևանի Երիտասարդական էքսպերիմինտալ թատրոնը, որը Հայաստանի թատերական կյանքին նոր շունչ ու իմաստ հաղորդեց: Հրաչյա Ղազարյանը այդ թատրոնին տվեց 20-ից ավելի տարիների իր ստեղծագործական կյանքը, դաստիարակեց երիտասարդ դերասանների մի մեծ խումբ, որոնք այսօր դարձել են թատրոնների առաջատար ուժեր: Նրա ղեկավարությամբ ու բեմադրություններով թատրոնը մեծ ճանաչում գտավ Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Իտալիայում և այլուր:
2007թ. Աշնանը բեմադրվեց Ա.Օստրովսկու ‹‹Գայլեր և ոչխարներ›› կատակերգությունը` ՀՀ արվեսի վաստ. գործիչ ՀՐԱՉՅԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ բեմադրությամբ:
Այսօր անվանի բեմադրիչը շարունակում է ստեղծագործել և ծառայել հայ թատրոնին, 2000թ-ից առ այսօր աշխատում է Գ. Սունդուկյանի անվ. Ազգային Ակադեմիական թատրոնում:
 |
|
|
|
 |
 |
| ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ծնվել է 1960թ. հուլիսի 31-ին:
1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:
1983թ. որպես բեմադրող-ռեժիսոր աշխատանքի է ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս:
Առաջին բեմադրությունը եղել է 1982թ.` Բեկետի ‹‹Գոդոյին սպասելիս›› պիեսը:
1984թ.- Իոնեսկոյի ‹‹Ռնգեղջյուր›› պիեսը:
1984թ.- դիպլոմային աշխատանաք` Ա. Բոլգակովի ‹‹Մոլիերի կյանքը››, որը բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
Նրա բեմադրություններից են`
1988թ. – Պ. Զեյթունցյան ‹‹Ոտքի', դատարանն է գալիս››
1997թ. – Ա. Քամյու ‹‹Կալիգուլա››
2006թ. - Ֆ. Դոստոևսկի ‹‹Ոճիր և պատիժ››
2003թ. – Վարդան Պետրոսյան ‹‹Կրակի մեջ››:
2009թ. – Բ. Բրեխտ ‹‹Կովկասի կավճե շրջան››: |
|
|
|
 |
 |
| ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Ծնվել է 1977թ. Վանաձորում:
1999թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոի պետական ինստիտուտը:
Քննադատների բարձր գնահատականին եւ հանդիսատեսի մեծ հետաքրքրությանն է արժանացել նրա առաջին դիպլոմային աշխատանքը` Թ. ՈՒիլյամսի Տրամվայ ‹‹Ցանկություն›› ներկայացումը, որը բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում:
2000թ-ին Կլայպեդի ‹‹Շերմուկշնիս›› փառատոնում ներկայացումն արժանացավ հատուկ մրցանակի:
Բանակից վերադառնալուց հետո Շահվերդյանը կրկին Գ.Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում բեմադրեց ‹‹Բուրատինոի արկածները›› ներկայացումը` երեխաների համար:
2003թ. նրա բեմադրած հայ ժամանակակից դրամատուրգ Կ. Խոդիկյանի ‹‹Պոլիէթիլենային երջանկություն›› ներկայացումը Միջազգային թատերական "ARMMONO" փառատոնում արժանացավ մրցանակի:
Նույն թվին Շահվերդյանը բեմադրեց Հ. Թումանյանի ‹‹Հեքիաթներ›› ներկայացումը: 2004թ. այդ ներկայացումը Իրանում մասնակցեց ուսանողական թատրոնների ‹‹Ֆադժիր›› փառատոնին:
2004թ. - ‹‹Փսիխոզ 4.48››, հեղինակ` Ս. Կեյն
2004-2008թթ փառատոններ
"Sib-Altera" Նովոսիբիրսկ
Չեխովի անվ. Միջազգային թաթերային փառատոն, Մոսկվա
"ՙThe Black sea aountries international theatre festiva" "Iranzamin”- մրցանակ լավագույն բամադրության համար
“Cairo international theatre festival ”- մրցանակ լավագույն բամադրության համար
“For Damascus 13 festival for Theatrical Arts”
2007թ. “Babell Fest”, Ռումինիյա
“The Black sea countries international theatre festival in Trabzon”
2008թ. “Babell Fest” in Romania Psychozis 4.48
2006թ. Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում նոր էքսպերիմենտալ աշխատանք երիտասարդ շվեյցարացի դրամատուրգ Լ. Բերֆուասի ‹‹Մեր ծնողների նեվրոզները›› պիեսի հիման վրա` Ս. Շահվերդյանի բեմադրությամբ:
Նրա վերջին աշխատանքը` Ժ. Ժենե ‹‹Աղախիններ›› (պլաստիկ դրամա):
Ս. Շահվերդյանն ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ: |
|
|
|
| |
|
 |
| |
|
|
|
|
|
|
 |
 |
|