
Հայ բեմի ականավոր դերասան Դավիթ Մալյանն իր կյանքի հինգ տասնամյակները նվիրել է հայ թատրոնի բարգավաճմանն ու ծաղկմանը: Իր արվեստով նա ամբողջովին հայ թատրոնի ծնունդն է, նրա ավագ ներկայացուցիչներից մեկը:
1922 թվականին Մալյանը ընդունվում է Թբիլիսիի
‹‹Հայաստան›› կից հայակական դրամատիկ ստուդիան, իսկ 1924-ից որպես դերասան աշխատում է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում: Այստեղ չորս տարի մնալուց հետո նա աշխատում է Թբիլիսիի հայկական Դրամատիկական թատրոնում, այնուհետև Գյումրու և Երևանի բանվորական թատրոններում, իսկ 1932-ից վերջնականապես հաստատվում է Գ. Սունդուկյանի անվան Պետական թատրոնում:
Բազմաթիվ ու բազմատեսակ են Դավիթ Մալյանի ստեղծած դերերը:
‹‹ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ››-Արտաշես
|
‹‹ՊԵՊՈ››-Կակուլի՝ ‹‹Հայֆիկմ›› կինոստուդիա
|
Մեծ էր նրա դերասանական-ստեղծագործական ներկապնակը: Կլավդիոսից (
‹‹Համլետ››), մինչև Կակուլի ու Օթարյան, Թուսյանից ու Վեստ Սարգսից (
‹‹Երկիր հայրենի››) մինչև Ժադով (
‹‹Արդյունավոր պաշտոն››), Նալբանդյան ու Կրեչինսկի (
‹‹Կրեչինսկու հարսանիքը››) և Օգնեև (
‹‹Ֆրոնտ››):
Դավիթ Մալյանը վարպետ էր հատկապես ժամանակակից մարդու անձնավորման մեջ: Հետաքրքիր էին նրա պրոֆեսոր Ազատյանը (
‹‹Այս աստղերը մերն են››), Ավալյանը (
‹‹Բարձունքներում››), Կարսեցյանը (
‹‹Փորձադաշտ››) և ուրիշ դերեր, որոնք դերասանը խաղացել է մեծ ներշնչանքով, ժամանակակից մարդու առաքինությունները դրսևորելու իր ավանդական սկզբունքներով:
Դասական խաղացանկից Մալյանի աչքի ընկնող դերակատարումներն էին` Կակուլին (
‹‹Պեպո››), Միքայելը (
‹‹Էլի մեկ զոհ››), Օթարյանը (
‹‹Պատվի համար››), Ռոստամը (
‹‹Նամուս››), Թուսյանը (
‹‹Սպանված աղավնին››), Չեպուրնոյը (
‹‹Արևի զավակները››), Դերասանը (
‹‹Հատակում››), Կարենինը (
‹‹Կենդանի դիակ››), Լոպախինը (
‹‹Բալենու այգին››), Կրեչինսկին, Ժադովը, Պարատովը (
‹‹Անօժիտ››), Կասիոն (
‹‹Օթելլո››), Կարլ Մոորը (
‹‹Ավազակներ››), Պրեզիդենտը (
‹‹Սեր և խարդավանք››) և այլն:
Դավիթ Մալյանը մեր այն մեծանուն դերասններից է, ով վայելում է մեծ ժողովրդականություն:
Այդ ժողովրդականությանը մեծապես նպաստել է նաև նրա մասնակցությունը Երևանի կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում ստեղծած դերակատարումները: