
Կանացի հմայքի, կին մարդու գեղեցկության արտահայտություն էր Մետաքսյա Սիմոնյանը հայ թատրոնում: Նրա կյանքն արվեստում նման էր հրավառության, որ բռնկվեց միանգամից և շարունակվեց մինչև մահը (11/08/1987):
Ծնվել է 1926թ. փետրվարի 26-ին Աշխաբադում:
1948թ ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և անմիջապես հրավիրվել Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոն: Առաջին դերը Արմանուշն էր`
‹‹Այս աստղերը մերն են›› պիեսում, որի դերակատարման համար, մի քանի խաղընկերների հետ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Մետաքսյային չվիճակվեց արտիստական ծերություն, որ հակառակ էր իր մարդկային վառվռուն բնությանն այնպես, ինչպես դերասանական նկարագրին հակառակ էին տարեց կանանց դերերը:
Մետաքսյա Սիմոնյանի ստեղծագործության հիմանկան թեման կնոջ արժանապատվության և մարդկային իրավունքների պաշտպանությունն էր, որով նա շարունակել է
Արուս Ոսկանյանի և
Ռուզաննա Վարդանյանի դրամատիկ-քնարական շնչի տեսակը և առանձնապես չկարևորելով դերի կենցաղային ու ազգային հատկանիշները` նա հասել էր խաղացանկի լայն ընդգրկման` հաջողությամբ հանդես գալով հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներում:
Փառանձեմ-‹‹ԱՎԵՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ››
Կատրին-‹‹ՄԱԴԱՄ ՍԱՆ-ԺԵՆ››
Լուսիկ Լիսինյան-‹‹ՉՄԱՐՈՂ ԱՍՏՂ››
Սոնա-‹‹1905 ԹՎԱԿԱՆԻՆ››
Շարլոտա-‹‹ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ››
‹‹ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ››-Նինա
‹‹ԲՐՈՈՒԴԻԻ ԱՄՐՈՑԸ››-Նենսի
‹‹ԱՄՈՒՍԻՆՆԵՐ››-Մարգարիտ
|
Տասնյակ տարիներ Մետաքսյան եղավ թատրոնի ամենաառաջատար դերասանուհին և հանդիսատեսի կուռքը: Լավագույ դերերից են` Սուսան (Շիրվանզադեի
‹‹Նամուս››), Շուրա (Գորկու
‹‹Եգոր Բուլըչովը և ուրիշները››), Նինա (Լերմոնտովի
‹‹Դիմակահանդես››), Հուդիթ (Դուցկովի
‹‹Ուրիել Ակոստա››), Նուարդ (Ն. Զարյանի
‹‹Արա Գեղեցիկ››), Նաստյա Ֆիլիպովնա (Դոսոևսկու
‹‹Ապուշը››), Կատրին Լեֆևր Սարդուի և Մարոյի (
‹‹Մադամ Սան-Ժեն››), Մարթա (Օլբիի
‹‹Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից››):
Դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, նկարահանվել է կինոյում: