
Ռուզաննա Վարադանյանը (1898-1957) ծնվել է Շամախիում, մեծածել է Դերբենտ քաղաքում:
1915-ին ավարտել է տեղի ռուսական իգական գիմանզիան և դարձել ռուսաց լեզվի և գրականության դասատու:
Ռուզաննայի թատերական առաջին խորունկ տպավորությունները կապված են Սիրսնույշի և Աբելյանի հետ:
Իր եղբոր` ռեժիսոր-դերասան Վավիկ Վարդանյանի ջանքերով, Ստրավրոպոլում կազմակերպված թատերախմբում վեց տարի մասնակցելուց հետո, 1927-ին Ռուզաննա Վարդանյանը հրավիրվեց Երևանի Առաջին պետական թատրոն` արժանանալով մեծ ուշադրության:
Անփորձ դերասանուհու համար դյուրին չէր տեղ գրավել արդեն փառք վայելող Հասմիկի, Արուս Ոսկանյանի կամ Սյուզան Գատագալի կողքին:
Սակայն բնածին տաղանդն ու փայլուն արտաքինը նպաստեցին Ռուզաննային իսկույն իր տեղն ու դիրքն ապահովելու դերասանախմբում:

Սկսնակ դերասանուհին անմիջապես նկատվեց ռեժիսորների կողմից և ունեցավ մի շարք դերերի առաջարկ:
Մայր թատրոնում նա մեկը մյուսի հետևից հյուսեց իր դերերը` Տատյանա (
‹‹Բեկում››, Շուրա (
‹‹Եգոր Բուլըչով և ուրիշները››),

Լիդա Կովալ (
‹‹Պլատոն Կրոչետ››), այնուհետև Իրինա Գրինյովա (
‹‹Մոսկովյան բնավորություն››), Մարգարիտ (
‹‹Պատվի համար››), Լուիզա (
‹‹Սեր և խարդավանք››), Անանի (
‹‹Էլի մեկ զոհ››), Սառա (
‹‹Սպանված աղավնի››), Թերեզ (
‹‹Ժայռ››), Դոննա Աննա (
‹‹Քարե հյուր››), Կոմսուհի (
‹‹Ֆիգարոյի ամուսնությունը››), Լիզա (
‹‹Կենդանի դիակ››) և այլն:
| |
|
|
| |
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ

‹‹ՊԵՊՈ››-Կեկել, 1929թվական
|
|
Ռուզաննա Վարդանյանի հերոսուհիները չափազանց կիրթ էին ու հասկացող:
Մաքուր առոգանություն, հաճելի ձայն ունեցող տաղանդավոր դերասնուհին ուներ նաև արտասանությամբ հանդես գալու ոչ միայն սեր, այլև հմտություն ու բարձր կուլկտուրա: Հայ բանաստեղծության գոհարները Ռուզաննայի արտասանությամբ հնչում էին հստակ ու գեղեցիկ: Նա իր մահկանացուն կնքեց արտասանելիս, 1957-ի դեկտեմբերի 9-ին, այն օրը, երբ Սունդուկյանի անվան թատրոնում նշվում էր Սիրանյանի ծննդյան 100-ամյակը:
Ավետիք Իսահակյանի
‹‹Քինգյոլ››-ի տողերն արտասանելիս, նա կորցրել է հավասարակշռությունը, հանդիսատեսների ապշահար հայացքի առաջ ետ է գնացել դեպի կուլիսներ ու այլևս չի վերադարձլ: Նա նույնիսկ չի հասցրել արտասանել բանաստեղծության վերջին տողերը.
Ես պանդուխտ եմ էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի: