Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Ազգային բնավորություններ են Սոս Սարգսյանի մարմանավորած կերպարներից շատերը, ու թերևս ամենից լավ նա հասկացավ և արտահայտեց ազգային-ժողովրդական բնավորության էությունը:
Ինչ խաղաց Սոս Սարգսյանը հայի ճակատագիր է, ինչ խոսեց հայի խոսքն է:
Ծնվել է 1929-ի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավանում: 1954-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:

1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որի գողարվեստական ղեկավարն է մինչ օրս:

Ս. Սարգսյանը ռեալիզմի դպրոցի այն դերասններից է, որ հասնում են ներքին կերպարափոխման` առանց թատերային արտաքին ընդգծումենրի ակներև ցայտունացման: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ` Արտաշես` (Գ. Տեր-Գրիգորյանի ‹‹Վերջին մեխակներ››), Զիմզիմով (Գ.Սունդուկյանի ‹‹Պեպո››), Դոն Կիխոտ (Բուլգակովի ‹‹Դոն Կիխոտ››), Տիբալտ, Յագո, Լիր (Շեքսպիրի ‹‹Ռոմեո և Ջուլիետ››, ‹‹Օթելլո››), (‹‹Լիր արքա››), Ադամյան (Ժ. Հարությունյանի ‹‹Խաչմերուկ››), Մացակ ապեր (Ն. Զարյանի ‹‹Հացավան››), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի ‹‹Սանիտայի թաղապետը››), կինոդերերից են` Մկրտիչ (‹‹Եռանկյունի››), Քննիչ (‹‹Մենք ենք, մեր սարերը›), Նահապետ Զամբախով (‹‹Խաթաբալա››), Ձորի Միրո (‹‹Ձորի Միրո››), Ասացող (‹‹Մատենադարան››) և այլն:

Անսովոր հմայքով օժտված, բեմում իսկույն երևացող Ս. Սարգսյանը տպավորիչ է ոչ միայն տեսքով, այլև ձիրքով ու դերասանական տվյալներով: Տասնամյակներ շարունակ նա պահպանում է հայ թատրոնի նշանավոր դերասանի համարումը իբրև դերասանկան արվեստի երևույթ, իր կերտած բազմաթիվ դերերի մեջ խոշոր արժանիք է Սոս Սարգսյանի Ջոն արքան` մտքի աշխատանքով անձնավորած կերպար: Հիրավի առաջնակարգ դերասան է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Սոս Սարգսյանը` հղկված վարպետությամբ, անձնավորման կատարյալ պլաստիկայով, ստեղծագործական միասնական պաթոսով, ժամանակի սուր զգացողությամբ:
     
Գլխավոր էջ