
Հայ թատրոնի պատմության մեջ հայ դերասնական արվեստում Խորեն Աբրահամյանն ուրույն տեղ է գրավում իր հրաշալիորեն խաղացած հետաքրքիր դերերի կատարման սկզբունքով:
Ներհուն խառնվածքի տեր դերասան էր նա, կերպարին հասնելու նախասիրած հոգեբանական տեսանկյունով:
Նա Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ամենազարգացած, կարդացած ու գիտելիքներ ամբարած արվեստագետ էր` ինչպես ժամանակին Փափազյանն ու Վաղարշ Վաղարշյան: Ուրեմն բնավ պատահական չէր, որ չպարփակվեց դերասանական արվեստի սահմաններում:
Խորենը ոչ միայն իր անձնավորման արվեստով, այլև ռեժիսորական մեծաթիվ աշխատանքներով, Սունդուկյանի անվան և Գյումրու թատրոններում ծավալուն գործունեությամբ դարձավ հայ թատրոնի նշանավոր գերծիչներից մեկը:
Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին, Երևանում: 1951-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն թվականից աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում, որպես դերասան:
Առաջին դերը փոքրիկ տղան էր Ա. Սուրովի
‹‹Լուսաբացը Մոսկվայի վրա›› պիեսում` (1951, 3 հունիս):
Լավագույն դերերից են` Ռոստամ (
‹‹Նամուս››), Արամ (
‹‹Վաթսուն տարի, երեք ժամ››), Արա (
‹‹Արա Գեղեցիկ››), Մյասնիկյան (
‹‹Հանրապետության նախագահը››), Կորիոլան (
‹‹Կորիոլան››), Կորրադո (
‹‹Ոճրագործի ընտանիքը››), Աղայան (
‹‹Միքայել Նալբանդյան››), Ժիրայր (
‹‹Անհանգիստ մարդիկ››), Կոչուբեյ (
‹‹Առանց անունները տալու››), Տիգրան (
‹‹Թեհրան››), Էյվազ (
‹‹1905-թիվ››), Ալեքսանդր (
‹‹Ժայռ››), Ռոստամ (
‹‹Նամուս››), Տիգրան (
‹‹Արմաշեն››), Գևորգ (
‹‹Սրտի արատ››), Ալյոշա (
‹‹Չմարող աստղեր››), Սավո (
‹‹Քո սրտի կրակը››), Լևոն (
‹‹Գարնան անձրև››), Նեզնամով (
‹‹Անմեղ մեղավորներ››), Դյատլով (
‹‹Երրորդը` պաթետիկականը››), Հրաչիկ (
‹‹Երկու գույն››), Գեգեչկորի (
‹‹Դեպի ապագան››), Կոսակ (
‹‹Իմ սիրտը լեռներում է››), Արմեն (
‹‹Կամուրջի վրա››), Կիպար (
‹‹Պաղտասար աղպար››) և այլն:
Իր խաղաոճով և խաղացանկով Խորեն Աբրահամյանը դասական ուղղության արտիստ էր` դասական ոչ միայն տվյալներով, այլև անձնավաորումներով:
Նրա մարմանավորած կերպարները շեքսպիրյան որակի դերեր են` Կորրադո, Դոկտոր Շտոկման ու նաև Օթելո, Կոտիոլան` բոլորն էլ շաղախված կրքերի ուժգնությամբ, կերպարի զարգացման արտասովոր թափով, ապրումների բարդությամբ:
‹‹ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԻ ԵՎ ԵՐԵՔ ԺԱՄ››
‹‹ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԻ ԵՎ ԵՐԵՔ ԺԱՄ››
|
Խորեն Աբրահամյան դերասանի մեջ` ապրում էր նույնքան տաղանդավոր ռեժիսորը, ապացույցը`
‹‹Հացավան››,
‹‹Անավարտ մենախոսություն››,
‹‹Ջոն արքա››,
‹‹Ոճրագործիմ ընտանիքը››,
‹‹Պեպո››,
‹‹Օթելլո››,
‹‹Ռանչպարների կանչը››,
‹‹Հայերը Փարիզում›› աբրահամյանական բեմադրությունները: